Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի տնօրենը սովի՞ է մատնում շիրակցիներին

Հունիս 15,2015 16:30

«Շիրակ» Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ում համատարած կրճատումներ են սկսվել, մասնավորապես՝ աշխատանքից ազատել են տներն այցելող ու սպառած ջրի քանակը ֆիքսող, գանձումներին հետեւող հսկիչներին: Այս փաստը մարզի՝ գործազրկության ու աղքատության ֆոնին բավական մեծ դժգոհության ալիք է բարձրացրել:

Մեր տեղեկություններով՝ մի քանի ամիս առաջ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հաջողվել էր որոշ ժամանակով կանխել այս կրճատումները:

Նա կարողացել էր բանակցել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ, ազգությամբ ֆրանսիացի Պատրիկ Լորենի հետ՝ խնդրելով նրան մեղմ մոտենալ Շիրակի մարզին, որովհետեւ այն գործազուրկների մարզ է, ու այդքան ընտանիքների սոված թողնելը մարդկայնորեն ճիշտ չէ, սակայն այժմ նորից կրճատումները շարունակվում են:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930