Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներում առկա են սխալներ, որոշ դեպքերում նաև ծաղրանկարներ։
«Երբ պետական խորհրդանիշի վրա պատկերված է թուր, որը սայր չունի, ապա դա թերություն է։ Շատ դեպքերում գույներն են սխալ պատկերված,օրինակ՝ Արարատը պատկերված է նարնջագույն, այնինչ պետք է սպիտակ լինի, և միայն նրա շրջակայքը պետք է նարնջագույն լինի»,- նշում է պարոն Աղամյանը։
Ըստ նրա՝ 2006 թվականին պետական խորհրդանիշերի ճշգրտումն իրականցրել են ոչ գրագետ անձինք,մարդիկ ովքեր տվյալ գործի մասնագետներ չեն եղել, սակայն զբաղվել են դրանով։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ