Ինչպես լրատվամիջոցներին հայտնեց ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը, արդեն կա կասկածյալ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում կատարված ռուս զինծառայողի դաժան սպանության գործով. նա պայմանագրային ռուս զինծառայող է: Ըստ ռուս պաշտոնյայի, վերջինս գտնվում է ռազմաբազայի տարածքում, այս պահին հարցաքննվում է իրավապահների կողմից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ