Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժամային գոտին միտումնավոր չեն փոխում, որ էլեկտրաէներգիա շատ վառենք

Հունիս 15,2015 15:00

Այն, որ այլընտրանքային էներգետիկան Հայաստանում չի զարգանում կամ շատ դանդաղ տեմպերով է առաջ գնում, փաստում են մասնագետները՝ վկայակոչելով մի շարք ծրագրեր, որոնք կառավարության կողմից այդպես էլ չեն խրախուսվում եւ կես ճանապարհին տապալվում են: Այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը վերաբերող գործարարների ներկայացրած բիզնես-ծրագրերն էլ, որպես կանոն, պետության սուբսիդավորմամբ վարկային կազմակերպությունների կողմից հազվադեպ են հավանության արժանանում. պատճառաբանվում է, թե արժանահավատ չեն:
Մասնագետները վստահ են, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը խոչընդոտելը մեր երկրում պետական մակարդակով է տեղի ունենում, որպեսզի գազամատակարար կամ էլեկտրամատակարար ընկերությունների բիզնեսը ոչ մի դեպքում չտուժի:

Դրա վառ ապացույցներից մեկը ժամային գոտիների անփոփոխ թողնելն է, ինչը ամրագրվել է օրենքով: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի համոզմամբ՝ ժամային գոտին չենք փոխում ոչ այն պատճառով, որ մարդիկ սթրեսի չենթարկվեն, ինչպես որ պատճառաբանում են նման օրենքի հեղինակները, այլ՝ որ բնակչությունն էլեկտրաէներգիա շատ սպառի:
«Ոչ թե փորձում են այնպես անել, որ մեր ազգը էլեկտրաէներգիա քիչ սպառի, ինչպես ամբողջ զարգացած երկրներում է տեղի ունենում, այլ միտումնավոր, օրենսդրական մակարդակով այնպես են անում, որ շատ սպառի, ինչը բացասական է, եւ նման ձեւով չի կարելի տնտեսությունը զարգացնել: Նման մոտեցումների հիման վրա չի կարելի երկիր պահել եւ իր քաղաքացիներին այդպիսի վնասներ հասցնել»,- նկատում է պարոն Խաչատրյանը: Ըստ նրա. «Այդ ժամային գոտիների անցումը հենց նրա համար է, որ էլեկտրաէներգիան խնայեն, երբ արեւ է՝ մարդիկ նախընտրում են ավելի շուտ արթնանալ, որ ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործեն: Մեզ մոտ դիտավորյալ հակառակն են արել, քանի որ նման պարագայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները կկրճատվեն: Հիմա միտումնավոր թողնում են՝ մարդը մութ ժամանակահատվածում արթուն մնա, որ էլեկտրաէներգիայի սպառման ծավալն ավելանա»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Ես պատկանում եմ այն սերնդին, որն իր դպրոցական և ուսանողական տարիներին չէր “ենթարկվում” ժամային գոտու փոփոխությունների ոչ` ամռանը, ոչ էլ` ձմռանը: Վստահաբար կարող եմ ասել, որ մեզ համար, իսկապես սթրես է և դա պատճառաբանություն չէ: Մենք ենթարկվում ենք կենսաբանական փոփոխության, որն իսկապես` սթրես է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930