Մասնագիտությամբ լրագրող, հրապարակագիր Նանե Մակուչյանը սպանության սպառնալիք է ստացել: Լրագրողն այս մասին անգամ բարձրաձայնեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Սակայն իրավապահ մարմիններից որեւէ մեկն այդպես էլ չի արձագանքել:
Այդ մասին երեկ «Առավոտին» հայտնեց նաեւ Նանե Մակուչյանը:
Վերջինս հայտնեց, որ սպառնալիքը կապված է իր՝ նախորդ տարի ձեռք բերած առանձնատան վերանորոգման աշխատանքները ստանձնած վարպետի ընտանիքի հետ, որը շարունակում է խնդիրներ ստեղծել:
Վարպետը չի վերադարձնում Ն. Մակուչյանից վերցրած գումարները, ինչի մասին «խոստովանել» է նաեւ Կոտայքի մարզի ոստիկանությանը եւ գրավոր պարտավորվել ավարտին հասցնել կիսատ թողած աշխատանքները: Սակայն, ինչպես արդեն ասվեց, մեկ տարի է՝ ինչ ոչ պարտավորությունն է կատարում, ոչ էլ վերադարձնում է ավելի քան 400.000 դրամ կորզած գումարը:
Վարպետի ընտանիքը շարունակում է տարբեր կերպ շանտաժի ենթարկել լրագրողին, վերջին անգամ՝ ընդհուպ սպանելու սպառնալիք հնչեցնելով:
Կարդացեք նաև
Ն. Մակուչյանը դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ սույն սպառնալիքի ահազանգով այժմ նյութեր են նախապատրաստվում: «Առավոտը» կհետեւի իր գործընկերոջ ահազանգի եւ, առհասարակ, այս միջադեպի հետ կապված զարգացումներին եւ հետեւողական կլինի՝ դրանց հետագա ընթացքի լուսաբանման հարցում:
«Առավոտ» օրաթերթ
13.06.2015
ստեղ էտքան կարևոր ա՞, որ ինքը լրագրող ա:
իսկ եթե տաքսու շոֆեռ լիներ, թքած էիք չէ՞ ունենալու