Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորները դժգոհում են արտահերթի «պրեսսինգից»

Հունիս 15,2015 12:55

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը: Մեկ րոպե լռությամբ ՀՀ ԱԺ-ն հարգեց Թիֆլիսում ջրհեղեղի զոհերի հիշատակը:

Նշենք, որ շուրջ 30 օրենքի նախագծերից բաղկացած փաթեթը պետք է քննարկվի առաջիկա օրերի նիստերի ժամանակ: Վաղվանից նիստերը մեկնարկելու են ժամը 11.00-ից, անցկացվելու է 1.5 ժամ տևողությամբ չորս նիստ: Կրճատվելու է երկար ընդմիջումը: Քննարկումների այս տեմպը դժգոհություն առաջացրեց պատգամավորների շրջանում:

Պատգամավորները մեկը մյուսի հետևից ընդդիմացան: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, թե օրակարգում ներառված են կարևոր նախագծեր, ու հատուկ դրանք նստաշրջանի ավարտին են բերվում, որպեսզի հապշտապ անցկացվեն: Նա նման «պրեսսինգը» համարեց անընդունելի, քանի որ պատգամավորները ժամանակ չունեն ծանոթանալու դրանց:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ևս մտահոգություն հայտնեց ու նշեց, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այս փաթեթները չի կարողացել քննարկել:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ևս քննադատեց ներկայացված ընթացակարգը ու նշեց. «25 և ավելի նախագծեր ընդունում ենք միևնույն նստաշրջանի ընթացքում, մեծ ընդմիջումն էլ կրճատել եք, որի ընթացքում պատգամավորները գոնե կարող էին նախագծի հետ ծանոթանալ: Այս տեմպով որակյալ օրենք ընդունել հնարավոր չէ»:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասաց, թե չեք տեսնում ողջ ԱԺ-ն մտահոգություն է հայտնում, դուք ի՞նչն եք դնում քվեարկության:

Թեև հնչած դժգոհություններին, ՀՀ ԱԺ մեծամասնությունն ընդունեց նոր ընթացակարգը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930