Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում սպանված ռուս զինծառայող Իվան Նովիկովը 19 տարեկան է, Կրասնոդարի մարզից է: Նրա դիակը դեռ չեն տեղափոխել:
Իրավապահները ոչ մի տեղեկություն չեն տրամադրում, սակայն ըստ նրանց՝ զինծառայողի որովայնը լրիվ բացված վիճակում է:
Իվան Նովիկովին սպանել են ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով:
Կարդացեք նաև
Իրավապահների հեռախոսային խոսակցություններից որոշակիորեն պարզ է դառնում, որ միջադեպին մասնակցել են եւս երկու հոգի: Նրանցից մեկի վիճակը եւս ծանր է, տեղափոխել են հիվանդանոց, մյուսը կարծես թե ձերբակալված է: Խոսքը բացառապես ռուս զինծառայողների մասին է: Պաշտոնապես որեւէ բան չի հաղորդվում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ