ՀՀ ԱԺ-ն քննարկում է ԱԺ արտահերթ նիստի ընթացակարգի և նիստերի անցկացման ռեժիմի հարցը: Այդ ընթացքում վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա, անդրադառնալով հունիսի 12-ին ՀՀ ԱԺ-ի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով լսումներին, ասաց. «Կարևոր արդյունքի հանգեցինք, ու ապացուցվեց, որ ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու կարիք չկա»:
Գալուստ Սահակյանը միջամտեց, թե օրակարգում նման հարց չկա: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Գուցե Ձեր օրակարգում նման հարց չկա, բայց ՀՀ քաղաքացիների օրակարգում այդ հարցը առաջին տեղում է, և թույլ տվեք խոսքս ավարտել»: Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ «Անջատեք Նիկոլ Փաշինյանի խոսափողը»:
Խորհրդարանը սկսեց քննարկել պոչամբարների վերամշակման հարցը: Երբ ամբիոնին մոտեցավ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, պատգամավորները դահլիճում աղմկում էին, որոշները լքում էին դահլիճը: Գալուստ Սահակյանը միջամտեց. «Հիմա ի՞նչ անեմ, Տերյանի խոսքերով ասե՞մ: Ովքեր թողնում են դահլիճը, հուշիկ քայլերով դուրս գան: Դեռ քննարկումը չվերջացրած թողնում եք դահլիճը, հետո էլ ասում եք, թե քննարկելու ժամանակ չկա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ