ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ կառույցների հետ համագործակցությամբ: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ նախարարության փոխգործակցությունը՝ ընդգծելով մարդու իրավունքների, դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ կարևոր ոլորտներում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:
Նատալյա Վուտովան նշել է, որ ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը և մինչ այժմ ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված դրական արդյունքները վկայում են, որ ԵԽ-ի գործողությունների նոր ծրագիրն ունի հաջող մեկնարկի բոլոր նախադրյալները:
Կողմերն անդրադարձել են դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիոն ծառայության ներդրմանը, քրեակատարողական համակարգի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող համատեղ իրականացվելիք ծրագրերին:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների ամրապնդման ուղղությամբ վերջին տարիներին մեր երկրում իրականացված գործընթացները:
Հանդիպման ավարտին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել իր մանդատի շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն