Երեկ ուշ երեկոյան հայտարարվել է Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի զոհերի պաշտոնական թիվը՝ 14 մարդ, որոնց թվում երկու հայ կին կա՝ Եղիազարովա քույրերը, 15-20-ն էլ համարվում են անհետ կորած: Այս մասին Tert.am-ին հայտնեց Վրաստանի նախկին նախագահի նախկին ազգային հարցերով խորհրդական Վան Բայբուրդը:
«Այսօր ժամը 11-ին Սուրբ Էջմիածնին կից գործող «Հայարտանը» պետք է հավաքվեն հայեր, որպեսզի որպես կամավորների գան փրկարարներին օգնելու»,- ավելացրեց Վան Բայբուրդը:
Նրա տեղեկացմամբ` Վրաստանում սուգ է հայտարարված, բայց ոչ աշխատանքային օր՝ միայն Թբիլիսիում, որպեսզի կամավորները փրկարարներին օգնելու հնարավորություն ունենան:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում