Լրահոս
Օրվա լրահոսը

«էս ձեւով ծախել իրենց երեխային, ամոթ». Դատապարտված բժիշկը՝ երեխայի ծնողների մասին

Հունիս 15,2015 11:29

2012թ. թվականին դեկտեմբերի 31-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված ու մահացած երկու տարեկան Լիա Միսակյանի գործով Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց Լիլիթ Վարդանյանին դատապարտել ազատազրկման երկու, իսկ Զարինե Այվազյանին երկու տարի վեց ամսվա ազատազրկման: Բայց համաներմամբ երկու բժիշկներն էլ ազատ արձակվեցին պատժից: Բժիշկները մեղադրվում էին քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Դատական նիստից հետո Լիլիթ Վարդանյանը մեղադրանքներ ուղղեց Լիա Միսակյանի հարազատների հասցեին. «էս ձեւով ծախել իրենց երեխային, ամոթ»:

Նա նաեւ պնդում էր, որ հենց ծնողներն են մեղավոր փոքրիկի մահվան մեջ:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012 թվականի դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930