Լրահոս
Օրվա լրահոսը

Մրգերի ազդեցությունը դեմքի մաշկի վրա

Հունիս 15,2015 11:30

Յուրաքանչյուր դեմք ունի իր առանձնահատկությունները եւ դիմակ դնելուց պետք է այդ անպայման հաշվի առնել: Դիմակների համար օգտագործվող մրգերի ընդհանուր ներգործությունը մաշկի վրա այսպիսին է՝ ելակը մաշկը դարձնում է փափուկ եւ առաձգական, ծիրանը հանգստացնում է մաշկը, բանանաը` խոնավացնում, հարթեցնում եւ փափկեցնում: Հապալասը նեղացնում է ծակոտիները եւ բուժում մաշկը, դեղձը հարթեցնում է եւ փափկեցնում, խաղողը խոնավացնում է եւ բուժում, այնպես, ինչպես եւ արքայամորին, խնձորը եւս խոնավացնող հատկություն ունի: Կիտրոնը շատ լավ նեղացնում է ծակոտիները (կիտրոնի հյութի մեջ միշտ ավելացնում են ուրիշ մրգահյութ, քանի որ այն շատ ուժեղ է ազդում), հաղարջի տարբեր տեսակները նեղացնում են ծակոտիները եւ բուժում մաշկը (ճիշտ այնպես, ինչպես բալը)։ Լոլիկի դիմակը դնում են խոշոր ծակոտիներով, հողագույն, ճարպոտ մաշկի դեպքում։

Այսպիսով, եթե ունեք նորմալ մաշկ, որը ոչ մի հոգս չի պատճառում եւ չի պահանջում հատուկ խնամք, ապա կարող եք օգտագործել նշված մրգերից ցանկացածը։ Հարկավոր է միայն զգույշ լինել կիտրոնահյութի հետ, քանի որ այն կարող է գրգռել մաշկը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
13.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930