Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թարմացնող, հանգստացնող եւ մաշկը հարթեցնող դիմակներ

Հունիս 15,2015 11:15

Վիտամինային դիմակը հրաշալի կերպով խոնավացնում է դեմքի մաշկը, հարթեցնում կնճիռները եւ կանխում դրանց առաջացումը։ Մեկ լիքը գդալ պաստերիզացված կաթնաշոռին խառնեք մի քանի գդալ կիտրոնահյութ կամ մանր կտրտած նարինջ։

Հաղարջից պատրաստված դիմակը նեղացնում է ծակոտիները եւ գլխավորապես խորհուրդ է տրվում ճարպոտ մաշկի դեպքում։ Ճզմեք մի քանի հատ սեւ եւ սպիտակ հաղարջ, հյութին խառնեք 1 գդալ կարտոֆիլի օսլա, ստացված խյուսը քսեք դեմքին։

Թանով դիմակը թարմացնում, հանգստացնում եւ հարթեցնում է ցանկացած մաշկ։ Թարմ թանը խառնեք տալկի (սպիտակ կամ կանաչավուն փափուկ շերտավոր հանք, որ օգտագործվում է տեխնիկայում եւ բժշկության մեջ) հետ եւ ստացված խյուսը բավականին հաստ շերտով քսեք դեմքին։ Մեղրաձվով պատրաստված րոպեական դիմակը թարմացնող է։ Թարմ դեղնուցը հարեք փոքր քանակությամբ բնական մեղրի հետ եւ տափակ վրձնով քսեք դեմքին եւ վզին։

Քիչ քանակությամբ կաթով  եփած մեկ  հատ  մեծ կարտոֆիլից պատրաստած դիմակը դեմքից անմիջապես վերացնում է հոգնածության հետքերը եւ հարթեցնում կնճիռները: Երբ ստացված ջրիկ խյուսը սառչի, այն քսեք դեմքին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930