Բաքվում ընթացող Եվրոպական 1-ին խաղերին մասնակցող 50 երկրներից մեդալ նվաճել է 26-ը: Հայաստանի օլիմպիական հավաքականը, որ առայժմ մասնակցել է միայն հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարին, շնորհիվ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանի (նկարում), իր հաշվարկում գրանցել է մեկ արծաթե մեդալ եւ ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:
Մեր մարզիկները դեռ պայքարը չեն սկսել բռնցքամարտում, հրաձգությունում, ազատ ոճի ըմբշամարտում, սամբոյում, թաեքվանդոյում եւ ձյուդոյում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Գիլոյանի