Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նույն տարածքում բռնկվել էր ավելի մեծ չափերով հրդեհ

Հունիս 15,2015 11:01

Arayik Harutyunyan

Արդեն տեղեկացրել էինք, որ Քաշաթաղի շրջանի Թովմասարի սարահարթի հարևանությամբ Հադրութի տարածքում հունիսի 13-ն բռնկված հրդեհը գիշերը հաջողվել էր շիջել Քաշաթաղի շրջանի հարավային թևի համայնքների կամավորների և Իշխանաձորում գործող հակահրդեհային շտաբի հերթապահություն իրականացնող տղաների շնորհիվ` մինչև կրակի` ցանքատարածքներին հասնելը: Սակայն կեսօրին նորից տագնապ հնչեց. նույն տարածքում բռնկվել էր ավելի մեծ չափերով հրդեհ, իսկ արևելքից փչող քամին բորբոքում էր կրակը: Ցանքատարածքների եզրերին և առհասարակ տարածքում աճած փուշը չորացել է և դարձել դյուրավառ:

Վառվող փշերի կրակի սյունը հասնում էր մի քանի մետրի, իսկ ծուխը խեղդում էր հրդեհաշիջման մասնակիցներին:

Սկզբում հիմնականում շրջանի հյուսիսային թևի համայնքների կամավորականներն էին և 1 մարտական հաշվարկ. Տիգրանավանի ՀՓՋ տղաներն էին: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ղեկավարությամբ պայքարում էինք կրակի դեմ: Այստեղ էին նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Շրջվարչակազմի ղեկավարի և աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ շրջեցինք տարածքում` ճշտելու, թե որտեղ է հարմար կրակի դեմն առնելու համար:

Երկրորդ անգամ տարածք ժամանեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Ողջ օրը տարբեր վայրերում շարունակվեց պայքարը կրակի դեմ, սակայն քամին ու չոր խոտը համագործակցում էին և կրակն առաջանում էր դեպի ցանքատարածքներ: Հրդեհի դեմ պայքարում ներգրավվեցին նաև գութանավոր տրակտորները, կոմբայնները, սակայն չարիքը հասավ հասուն արտերին, ու վառվեցին հնձի պատրաստ հասկերը:

Մի պահ թվաց` ամեն ինչ վերջացավ. անհնար է պայքարել կրակի դեմ, որը բորբոքվում էր անընդհատ փչող քամուց: Օգնության հասան նաև հարավային թևի համայնքների կամավորները, սահմանապահ ջոկատի զինվորները: Համատեղ ջանքերով/մոտ 600 հոգի/ հաջողվեց վերջապես հաղթել նաև ամենազոր կրակին: Հրդեհը տեղայնացվեց. կարևորը, որ վերացավ տարածվելու վտանգը:

Գիշերը դարձյալ մոտ 100 կամավորներ ցանքատարածքներում էին: Շրջվարչակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով այրվել է 20-25հա ցանքատարածք` գարի և ցորեն, որոնց մի մասը պատկանում է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին, մի մասը` վարձակալներին:

Այս պահի դրությամբ շրջանի գրեթե բոլոր համայնքներից կամավորները տարածքի տարբեր կետերում հերթապահում են: Տարածքում են նաև ԼՂՀ ԱԻԾ տնօրեն Արթուր Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Բացի այդ ՀՀ տարբեր մարզերից օգնության են եկել հրշեջ խմբեր: Բերքահավաքը շարունակվում է:

dasht hrdeh-a hrdeh-b hrshej

hrdeh_11 hrdeh_12 hrdeh_13 hrdeh_14

LXH varchapet

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Թովմասարից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930