Բաքվում այսօր կանցկացվի բռնցքամարտի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականը Բաքվում է եւ տեղում շարունակում է նախապատրաստվել վաղը մեկնարկող մրցաշարին:
Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հավաքական ընդգրկել է 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանին, 52 կգ՝ Նարեկ Աբգարյանին, 56 կգ՝ Արամ Ավագյանին, 60 կգ՝ Սամվել Բարսեղյանին, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովին եւ 81 կգ՝ Նիկոլ Արությունովին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարզիկները Բաքու մեկնելուց առաջ ֆիզիկական եւ հոգեբանական լավ պատրաստություն են անցել եւ գլխավոր մարզչի խոսքերով՝ յուրաքանչյուրից էլ մեդալի ակնկալիք կա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ