Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոտավր» գլխավոր մրցանակը ստացել է հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմը

Հունիս 15,2015 10:43

ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈՒՆԻՍԻ 2015թ. ― Հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի՝ կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին պատմող «Սիրո մասին» ֆիլմը արժանացել է «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

Աննա Մելիքյանը ծնվել է Բաքվում: 1988թ. իրադարձությունների ընթացքում 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, 5 տարի անց՝ Մոսկվա, ուր ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը: Ամերիկյան Variety ամսագիրը Աննային ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային 10 ռեժիսորների շարքում: Այժմ ղեկավարում է իր հիմնած «Մագնում» պրոդյուսերական կենտրոնը:

Նշենք, որ «Կինոտավր» փառատոնի ժյուրին այս տարի գլխավորում էր անվանի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը

Հայ-Ռուսական Տեղեկատվական Կենտրոն, Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930