Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Թբիլիսի, որտեղից այսօր կժամանի Բաքու: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը թիմում ընդգրկել է վեց քաշային կարգերի մեր ներկայիս ուժեղագույն ըմբիշներին: Նրանք են. 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 61՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65՝ Դավիթ Սաֆարյան, 74՝ Գրիգոր Գրիգորյան, 86՝ Մուսա Մուրթազալիեւ, 125՝ Լեւան Բերիանիձե:
Եվրոպական 1-ին խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը տեւելու է երկու օր՝ հունիսի 17-18-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արայիկ Բաղդադյանի ֆեյսբուքյան էջի