Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկվա ակցիայից հետո որոշեցի գեթ մեկ անգամ անհամեստ լինել։ Ես հպարտ եմ Շահենովս։ Չեմ ասի, թե իդեալական մարդու կերպար է, բայց նրա մեջ կայացել է ամենակարևորը՝ նպատակասլաց, սկզբունքային, արժանապատիվ, խիզախ, անկոտրում, հայրենասեր քաղաքացին։
Մեկ անգամ (նոյեմբերի 5-ին) ոստիկանությունում հայտնվելուց և դաժան ծեծի ենթարկվելուց հետո շատ դժվար է գնալ քայլի՝ հստակ գիտակցելով, որ նորից հայտնվելու ես տմարդի հրեշտակի կերպարանքով հրեշների ձեռքը, ինչպես նաև հաշվի չառնել, որ պայմանական դատվածության մեջ է, և շատ հեշտությամբ կարող էր փոխվել նրա խափանման միջոցը։
Երեկ շատ ուշ իմացա (Շահենը սկզբում ուղղակի լռում էր), որ ոստիկանություն տանելու ճանապարհին անմարդկային չարչարանքների են ենթարկել՝ ձգտելով ակնհայտ բռնության հետքեր չթողնել։ Միակ հետքը փշալար հիշեցնող ձեռնաշղթաների քերծվածքներն են։ Իրենց ապաշնորհության, ոչ պրոֆեսիոնալ լինելու գիտակցման արտահայտումն է եղել Շահենին նման փոքրոգի վայրագ վերաբերմունք ցուցադրելը։ Կարճ ասած՝ ԱԲԻԺՆԻԿ։
Հ.Գ. Փոքրիկ խորհուրդ ծնողներին։ Մի խեղաթյուրեք ձեր երեխաներին, մի կոտրեք նրանց մեջ անհատին, մի դարձրեք նրանց զոմբի։ Թույլ տվեք նրանց զգալ մարդ լինելու բերկրանքը»։
Դուք իրոք կարող եք հպարտանալ Ձեր Շահենով, որովհետև նա ունի տղամարդուն վայել հպարտություն և արժանապատվություն, որոնք այժմ, ավաղ , շատ քչերը ունեն …
Ուրեմն նկարից երևում է, որ ամենաքիչը 1 լեյտենանտ ու 2 ավագ լեյտենանտ են Շահենին բռնողները: Ենթադրաբար բարձրագույն ոստիկանական կրթություն են ստացել պետության հաշվին և աշխատավարձ ստանում են պետությունից: Վովա, մենք մի օր տեսնելու ենք ոստիկանական ակադեմիա ավարտած սպային ավելի լուրջ բանով զբաղվելուց քան “պեչենու” գող բռնելուց կամ ֆուտբոլի դաշտում վազելուց?