Սդղի Գյոլում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանին Մոսկվայի բժիշկները դեռ ոչ մի դրական առաջընթաց չեն խոստանում:
Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանը (լուսանկարում), Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի պնդումներին, թե «Նա ոչ մի ծանր վիճակում էլ չէ, տեսողությունն էլ չի կորցրել: Այդ բոլոր լուրերը իրականությանը չեն համապատասխանում», իսկ մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանն էլ կատարվածի հետ կապ չունի, զայրացավ. «Բա էդ ամենն ո՞վ է կազմակերպել, եթե ինքը էնտեղ չի եղել, ո՞վ է էնտեղ եղել, ոնց՝ էնտեղ չի եղել, ոնց կարելի է նման բաներ ասել: Մարզպետի տղան հիմա որպես վկա է ներկայանում, ոնց թե որպես վկա, կազմակերպիչը որպես վկա՞ է ներկայանում»:
Նա պատմեց, որ Մոսկվայում գտնվող որդու աչքը պահպանվում է. «Աչքի վիճակը նորմալ է, ուղղակի տեսողությունը չկա: Իսկ մարզպետի խոսնակը, որ ասում է՝ տեսողությունը կա, ծնողները սուտ են ասում, ի՞նչ է մենք էստեղ խաղ ենք անում, տունտունի՞կ ենք խաղում: Ծնողներն են ստո՞ւմ, թե՞ ինքը, իսկ չի՞ վախենում, որ այդ խոսքերի համար պատասխան է տալու: Ամբողջ ընտանիքիս անդորրը խախտվել է»:
Նա ասաց, որ բժիշկները շարունակում են ամեն ինչ անել՝ տեսողությունը վերականգնելու համար. «Այս պահին ոչ մի հույս չկա, բժիշկը դեռ ոչ մի բան չի ասում, միայն ասում են՝ կերեւա վիրահատությունից վեց ամիս հետո»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լիսկայի «խորհրդական» Վոլոդյա Հովհաննիսյանը ուղղակի անտանելի է դառնում. էս մարդը չի՞ հասկանում,որ բոլորը հասկանում են, որ ինքը անկախ չէ՛ ու իր ասածները միայն գրգռում են հասարակությանը: