Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, որը երեկ Եվրոպական խաղերում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն էր ստացել, ոչ մի կերպ չէր կարող մրցանակային տեղ զբաղեցնել:
Երրորդ տեղի համար մրցամարտում նախ նա հանդես եկավ վնասված մատով: Երկրորդ, Ամոյանի մրցակիցը՝ ադրբեջանցի Էլման Մուխթարովը, հենց սկզբից լուրջ վնասվածք հասցրեց մեր մարզիկին՝ պատռելով նրա գլխի մաշկը: Ավաղ, ռուսաստանցի մրցավար Անդրեյ Կրիկովը միտում չտեսավ այդ դրվագում եւ չդադարեցրեց մարտը: Արյունաքամ եղող մեր ըմբիշը չհրաժարվեց պայքարից եւ մոտ հինգուկես րոպե դիմակայեց անազնիվ պայքար մղող մրցակցին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում