Արդեն տեղեկացրել էինք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ վազեց անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Նրա ձեռքին է եղել «Ազատություն Շանթ Հարությունյանին» պաստառը, որը ոստիկանները խլել են Շահենի ձեռքից:
Record-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ այդ պաստառը դիտել է նաեւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: