Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուսաբացին հաջողվեց մարել հրդեհը, որը տարածվել էր մի քանի հարյուր հեկտարի վրա

Հունիս 14,2015 14:00

Քաշաթաղի շրջանում, հատկապես Թովմասարի սարահարթում, հացահատիկի բերքահավաքի աշխատանքները մտել են եռուն շրջան: Հունձն անվնաս և բերքն անկորուստ ամբարելու նպատակով տարածքում գործում է ուժեղացված հերթապահություն: Հոնիս ամսվա ընթացքում շրջանի հարավային թևի համայնքների տարածքներում բռնկվել են տեղային հրդեհներ, որոնք շուտ մարվել են, և ցանքատարածքները չեն վնասվել: Հունիսի 13-ին Հադրութի տարածաշրջանում բռնկված հրդեհը, տարածվելով դեպի Քաշաթաղի շրջանի Թովմասար, մեծ վտանգ էր ներկայացնում արդեն հասունացած ցանքատարածքների համար:

dashtԻշխանաձորում գործող հակահրդեհային շտաբն անմիջապես արձագանքեց: Թովմասարի, Կովսականի սարահարթերում գործող հակահրդեհային հենակետերից հրդեհի վայր շտապեցին հրշեջ-փրկարարական 3 մարտական հաշվարկ:

hrshejՇրջվարչակազմի ղեկավար, հակահրդեհային շտաբի պետ Սուրեն Խաչատրյանի հրահանգով հրդեհի վայր հասան նաև տարածքի համայնքների կամավորականները: Ողջ գիշերը պայքարելով կրակի դեմ` լուսաբացին հաջողվեց մարել հրդեհը, որը տարածվել էր մի քանի հարյուր հեկտարի վրա:

Տեղում էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներ` տնօրեն Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: ԱԻ ծառայության տնօրենը տեղեկացրեց, որ հրդեհաշիջման աշխատանքներում մեծ աշխատանք կատարեցին համայնքների բնակիչները: Կարևորեց շրջվարչակազմի ղեկավարի և աշխատակիցների դերը:

-Անձնազոհությամբ պայքարեցին կրակի դեմ և թույլ չտվեցին, որ կրակը հասնի ցանքատարածքներ,- ասաց Արթուր Հարությունյանը:

Բացի ցանքատարածքներից, կրակն սպառնում էր նաև Արաքսավան և Եղեգն բնակավայրերին: Ընթացքում ցանքատարածքների մոտ ստեղծվել են պաշտպանական շերտեր հերկի միջոցով. աշխատանքները շարունակվում են: Ա. Հարությունյանը նշեց նաև, որ այս ընթացքում հանրապետության տարբեր շրջաններում հրդեհներ բռնկվել են, բարեբախտաբար ցանքատարածքները քիչ են վնասվել: Սակայն պետք է մշտապես զգոնություն ցուցաբերել:

Arayik HarutyunyanԵրկրորդ օրն է, ինչ տարածաշրջանում է նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Տեղում որոշվեց ստեղծել անվտանգության գոտիներ, ավելացնել հենակետերը: Կարևորվեց նաև այն, որ ժամանակավոր, մինչև բերքահավաքի ավարտը, արգելել օտար մեքենաների մուտքը Թովմասար: Վարչապետն Իշխանաձորում հանդիպեց համայնքներից եկած կամավորականների հետ, կարևորեց, որ հյուսիսային թևի համայնքներն էլ են մասնակցում հակահրդեհային շտաբի աշխատանքներին: Հորդորեց բոլորին մասնակցել շտաբի աշխատանքներին` նշելով, որ բերքատվության համար բացառիկ տարի է, և պետք է անկորուստ ամբարել հացահատիկը:

Հնձի աշխատանքները Թովմասարում շարունակվում են և կավարտվեն մոտ 20 օրից: Այժմ հունձ են կատարում 34 կոմբայն, իսկ բեռնատարները բերքը տեղափոխում են պահեստներ:

Arcaxi varchapet

 Զոհրաբ Ըռքոյան. Թովմասարից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930