Քիչ առաջ Գյումրիի «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը ահազանգեց, որ այս պահին փորձում են անջատել իրենց հեռուստաընկերությունը:
Ըստ ՀԸ տնօրինության՝ արտոնագրված է «Ցայգին» պատկանող անալոգային 28-րդ հաճախականությունը, որն առանց ՀԸ հետ համաձայնության՝ վերցվել ու տրվել է Ամասիայի թվային հաճախականությանը, որով գրեթե զրոյական է դարձել «Ցայգի» հաճախականությունը, ու որոշ տեղերում ՀԸ հաղորդումները չունեն ձայն, որոշ տեղերում նկար:
Նշենք, որ քսանութերորդ հաճախականությունը արտոնագրված է «Ցայգ ՀԸ» անունով, որով և հեռարձակվում են ՀԸ հաղորդումները:
Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ