Լրահոս
Օրվա լրահոսը

Բանջարեղենային սպագետտի

Հունիս 14,2015 12:30

Այս ճաշատեսակի նման մի բան ես փորձել եմ Իտալիայում՝ որպես ինչ-որ մսային ուտեստի խավարտ (гарнир): Սակայն ինքն իրենով այնքան հետաքրքիր եւ համեղ էր, որ հետի մսեղենը չեմ էլ հիշում, թե ինչ էր: Գաղափարն ինձ այնքան դուր եկավ, որ փորձեցի նմանատիպ բան պատրաստել՝ մեր ունեցած մթերքներով, եւ շատ համեղ ստացվեց: Ընդ որում բանջարեղենային սպագետտին որպես ինքնուրույն ուտեստ էլ շատ համեղ է եւ հագեցնող, շատ դուր կգա բուսակերներին եւ լավ տարբերակ է պահքի ճաշացանկի համար:

Անհրաժեշտ մթերքները

Գազար- 2 հատ
Պրաս (лук порей)- կես հատ՝ մեջտեղի հատվածը
Գունավոր պղպեղներ- յուրաքանչյուրից մեկ գույն՝ կարմիր, կանաչ
Ցուկինի կամ դդմիկ (երբեմն պատահում է նաեւ դեղին ցուկինի)- 2 հատ
Սխտոր- 2 պճեղ
Չորացրած կանաչիներ (ուրց, ծիթրոն, հազրեվարդ (розмарин), անանուխ)- մեկական պտղունց
Աղ
Պղպեղ
Սպիտակ գինի- կես բաժակ
Բուսական յուղ- 4 ճաշի գդալ

banjarexenayin-spageti-1

Պատրաստման եղանակը

Բոլոր բանջարեղենները (բացի սխտորից) կտրատել ծղոտանման՝ երկար եւ բարակ: Կորեական գազարով սալաթի համար հատուկ քերիչ կա, որը ճիշտ այդպիսի կտորներով է կտրում բանջարեղենը, եթե ունեք նման սարք՝ շատ ավելի լավ, եթե ոչ, դանակն էլ լավ տարբերակ է:

banjarexenayin-spageti-2

Բուսական յուղը տաքացրեք թավայի մեջ, լցրեք կտրատած բանջարեղենները, արագ խառնելով թողեք մի թեթեւ տապակվի, բայց չկարմրի, ավելացրեք քերիչով անցկացրած սխտորը: Քիչ անց ավելացրեք աղը, համեմունքները, ապա սպիտակ գինին: Կափարիչը փակեք, թողեք մի քանի րոպե շոգեխաշվի եւ անջատեք:

banjarexenayin-spageti-3

Կարող եք մատուցել ինչպես տավարի, թռչնամսի, այնպես էլ ձկան հետ: Բուսակերների համար կարող եք պարզապես խաշած բրինձ կամ իրական սպագետտի ավելացնել:
Բարի ախորժակ:

banjarexenayin-spageti-4

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

13.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930