Հայաստան – Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտ մտնելու համար ոստիկանության Կենտրոնի բաժին տարված Շահեն Հարությունյանը, մոտ մեկ ժամ պահվելուց հետո, ազատ արձակվեց։
Ոստիկանության բաժնից դուրս գալուց անմիջապես հետո «Ազատությանը» տված հարցազրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ ընդամենը ցանկացել է օգտվել առիթից, որ Հայաստանում է ֆուտբոլային աստղ Ռոնալդոն և բարձրաձայնել իր կարծիքը, որ հայրը քաղբանտարկյալ է։ Նա նաև ափսոսանք հայտնեց, որ մարզադաշտում չի երևացել իր կրած պաստառը, որի վրա անգլերենով գրված է եղել՝ «Ազատություն Շանթ Հարությունյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում