Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Համոզվեցի՝ «ֆեյքերի մասին» նախագծի կարիքն ավելի քան կա

Հունիս 13,2015 22:30

«Այսօր հիմնական խնդիրը համացանցում առկա իրավակարգավորումները պատշաճ մակարդակի բերելն է»,- հունիսի 13-ին European Youth Press երիտասարդ մեդիագործիչների ցանցի նախաձեռնած համաեվրոպական ծրագիրի շրջանակներում կազմակերպված մեդիա հանդիպում-քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ 2 հիմնական ակտ կա՝ «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները, որոնք լայն առումով համապատասխանում են հիմնական չափանիշներին՝ օրենսդրական որոշակի լուծումներ են տալիս, հնարավորություն են տալիս պատշաճ կարգով պաշտպանվել լրագրողական անբարեխիղճ աշխատանքից. «Գլոբալ առումով մենք ունենք հիմնական սկզբունքները, բայց խնդրահարույց են իրավական կարգավորումները համացանցում ե՛ւ համացանցի հասկացությամբ, ե՛ւ էլեկտրոնային լրատվամիջոցների հասկացությամբ, ե՛ւ՝ պատվի, արժանապատվության հետ կապված հիմնախնդիրների: Ո՞վ է դրանց համար պատասխանատու, ինչպե՞ս պետք է պատասխանատվություն կրի, պիտի կրի՞, թե՞ չպիտի կրի»:

Պատգամավորը մեդիա հանդիպման ընթացքում նաեւ խոսեց «ֆեյքերի մասին» անունը ստացած օրինագծի մասին, որի համահեղինակներից մեկն ինքն է. «Որքան ժամանակ անցավ, ես համոզվեցի, որ նախագծի կարիքն ավելի քան կա, եւ ոչ միայն հասարակության շահերի պաշտպանության տեսակետից, այլ նաեւ հենց լրագրողների կողմից, որպեսզի հասկանան՝ ինչ է կարելի իրենց, ինչը՝ ոչ: Այսօր մեզ մոտ բավականին տարածված է համացանցում վիրավորանքը եւ զրպարտությունը, ընդ որում՝ ե՛ւ մեկնաբանությունների տեսքով, ե՛ւ նյութերի տեսքով, ե՛ւ՝ լայն տարածում ստացած անանուն հեղինակների կողմից վիրավորանքներ, զրպարտություններ, լրատվամիջոցների կողմից նրանց տարածումը: Այստեղ մեծ դեր եւ նշանակություն ունի, իհարկե՛, որ դեպքում կարելի է դիմել դատարան եւ ինչպես»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930