Այսօր Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» Շիրակի մարզի պատասխանատուն` Արամ Հակոբյանը, հիշեց հայազգի հեռուստաստղին: «Ես հիշում եմ, որ ապրիլի 7-ին, երբ ամբողջ ազգը վայրենի հրճվանքով դիմավորում էր Քիմ Քարդաշյանին, այդ նույն օրը նույն ժամին ձերբակալում էին Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա ընկերներին, այդ նույն պահին բոլորը վայրենի հրճվանքով, կիսադատարկ ժպիտները դեմքերին՝ դիմավորում էին Քիմ Քարդաշյանին…Ես նրա դեմ ոչինչ չունեմ, սիրելի՛ ժողովուրդ, մարդու, որը ընդամենը հայտնի է իր բարեմասնությունները ուրիշներին ցույց տալու հանգամանքով ընդամենը, բայց ձերբակալում էին ազգանվեր, ազգային, կյանքը հայրենիքին տալու պատրաստ հերոսին»,- ասաց Արամ Հակոբյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Վարդան Հակոբյանն էլ մեկ անգամ եւ նշեց, որ վիճակը օրհասական է, շտապ եւ արմատական փոփոխություններ են պետք: Նա ասաց, որ «Հիմնադիր խորհրդարանի» վրա չի ազդում ո՛չ անձրեւ, ո՛չ ամպրոպ, ո՛չ Բերձոր, ո՛չ դանակահարություն, քանի որ իրենք ունեն որոշում. երկիրի ազատագրումը: Ըստ նրա՝ քաղաքացիական անհնազանդությունն է երկրի ազատագրման ճանապարհը, իսկ ե՞րբ են դա իրագործելու, Վարադան Հակոբյանն ասաց, որ օրը չեն ասելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ