Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան.«Մեզ մոտ խոսքի ազատության հետ կապված որեւէ խնդիր չկա»

Հունիս 13,2015 22:07

«Իրավական կարգավորումների հետ կապված՝ դաշտում շատ անելիքներ կան»,- հունիսի 13-ին European Youth Press երիտասարդ մեդիագործիչների ցանցի նախաձեռնած համաեվրոպական ծրագիրի շրջանակներում կազմակերպված մեդիա հանդիպում-քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Սակայն նա համարում է, որքան էլ այդ անելիքները լուծվեն, դաշտի խնդիրները չեն լուծվի, որովհետեւ այդ խնդիրները բազմաբովանդակ են. «Իրականում, իմ կարծիքով, մեզ մոտ խոսքի ազատության հետ կապված որեւէ խնդիր չկա ո՛չ որեւէ լրատվամիջոցում, ո՛չ քաղաքական դաշտում, ո՛չ գրականագետների, ո՛չ կինոգետների շրջանում: Քաղաքական հարթության մեջ, իրավական հարթության մեջ որեւէ մեկը ոչ մի բարդություն չի զգում արտահայտելու այն, ինչ ինքն ուզում է՝ անկախ նրանից, որ այդ տեսակետը շատ անգամ մասնագիտորեն հիմնավորված չէ»:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ պատգամավորն ասաց, որ նկատել է՝ իրավական թեմաները լուսաբանող լրագրողները շատ անգամ տարրական իրավական պատկերացումներ չունեն: Ըստ նրա՝  նաեւ չափազանց տարածված են հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրները, կան նաեւ խնդիրներ պատվի եւ արժանապատվության, անձնական կյանքի իրավունքի հետ կապված. «Այսօր խնդիրը ոչ թե խոսքի ազատության սահմանների ուրվագծումն է, այլ խոսքի ազատության հարաբերակցությունը այլ իրավունքների հետ, եւ դրանց պատշաճ կարգավորումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930