Արդեն տեղեկացրել էինք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ վազեց անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Նրա ձեռքին է եղել «Ազատություն Շանթ Հարությունյանին» պաստառը, որը ոստիկանները խլել են Շահենի ձեռքից:
Կատարվածից հետո Շահեն Հարությունյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Այս առնչությամբ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեսյբուքի իր էջում գրել է. «Իբր Շահենին կարողացան մարզադաշտում «վնասազերծեն», մի հատ էլ տարել են ոստիկանատուն: Ամոթ է»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ