Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի քիչ առաջ ավարտված առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ մտավ մի ֆուտբոլասեր:
«Հ1» հեռուստաընկերության մեկնաբան Սլավա Սարգսյանը նրան ներկայացրեց որպես Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի երկրպագու:
Իրականում խաղադաշտ դուրս վազողը անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին էր՝ Շահեն Հարությունյանը: Նա մարզադաշտում էր հոր պատկերով շապիկով:
Շահեն Հարությունյանը մոտ 30 վայրկյան վազեց մարզադաշտում, որի ընթացքում նրա հետեւից վազում էին ոստիկանները, որոնցից մեկը սայթաքեց եւ ընկավ: Մի քանի վայրկյան հետապնդելուց հետո՝ ոստիկաններին հաջողվեց նրան դուրս բերել մարզադաշտից:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=nt9SyiMsOBs
Նշենք, որ առաջին խաղակեսից հետո Հայաստան-Պորտուգալիա խաղում գրանցվել է 1-1 հաշիվը:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Առ քեզ իսկական ընդդիմություն , թե չե «ազգային ժողով» , հակ, մակ…խոսքը երիտասարդներինն է…«հուպ տուր» Շանթ…
Կներեք պիտի գրեի Շահեն, Շանթի տղան…«հուպ տվեք»…