Այսօր Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալու համար խոսք տրվեց Հիմնադիր խորհրդարանի ակտիվ աջակից, մաթեմատիկոս Ժաննա Մակյանին:
Նա գերադասեց երկխոսության մեջ մտնել հավաքվածների հետ: Վերջիններս կանգնել էին ծառերի տակ՝ բավական հեռու բանախոսներից:
Ժաննա Մակյանը նշելով, թե այնպիսի տպավորություն է, որ մարդիկ իրենցից թաքնվել են, խնդրեց մոտ գալ: Հավաքվածները պատճառաբանեցին, որ արեւ է այդտեղ, իսկ բանախոսը պնդեց. «Արեւը էդքան չի վառում, ոչինչ, մեր արեւն է»: Ի պատասխան Ժաննա Մակյանի, մի ծերունի բացականչեց. «Էդ էլ կկտրեն գլխներից, էդ էլ…կվաճառեն»: Բանախոսը պատասխանեց. «Եթե ձայն չհանենք, էդ էլ կկտրեն, դրա համար բոլորիդ կոչ եմ անում միախմբվել, այստեղ չեմ տեսնում երիտասարդներին , մի քանի հոգի են աջ կողմում. ձեզ եմ դիմում, ո՞ւր են ձեր ընկերները, ինչո՞ւ այստեղ ներկա չեն»: Մինչ երիտասարդները ուսներն էին թափ տալիս, որ տեղյակ չեն, չգիտեն, նույն ծերունին շարունակեց. «Լենինական որ փողոցով անցնում ես, վաճառվում է, վաճառվում է…»:
Մանրամասները ՝ տեսանյութում :
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ