Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են խթանում փողոցային առեւտուրը (տեսանյութ)

Հունիս 13,2015 20:35

«Հարստացված ալյուրի երկաթի ավելցուկը հակացուցված է լյարդի որոշ հիվանդությունների դեպքում». բժիշկ

Ամառ է, եւ ինչքան էլ խոսվում է, որ պետք է առավել ուշադիր լինել առողջությանը՝  այս սեզոնին բնորոշ թունավորումներից խուսափելու համար, այնուամենայնիվ, մարդիկ դեռեւս մտածում են իրենց հարմար լինելու եւ ոչ թե առողջության պահպանման մասին: Վտանգավոր կողմերից մեկն էլ փողոցային առեւտուրն է, որ խրախուսվում է գնորդի կողմից:

Poxocayin arevtur 4 Poxocayin arevtur 3Aravot.am-ը գնորդներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են նախընտրում փողոցային առեւտուրը: Պատասխանեցին, որ ավելի հարմար է եւ մատչելի: Իսկ մեր այն հարցին, թե նման պայմաններում գնված մթերքից թունավորվելուց արդյոք չե՞ն վախենում՝ պատասխանեցին, որ տեսնում են մթերքը, վստահում են ու միշտ իրենցից են օգտվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Խուսափողական էին վաճառողները. նախ հրաժարվում էին նկարահանվել եւ խոսել, իսկ տեսախցիկից դուրս էլ ասում էին, որ եթե 30 տարի է այդտեղ ապրանք են վաճառում եւ ոչ մեկ թունավորումից չի մահացել, ուրեմն ոչ մի բան էլ չի լինի: Նրանցից մեկն էլ ասաց, թե չկարծեք անգրագետ մարդ ենք, գործ չունենք, ի՞նչ անենք:

Մրգերի մոտ՝ գետնին, վաճառում էին նաեւ ձուկ, որը, ըստ վաճառողի, չի կարելի սառնարան դնել. «Սիգան դրեցիր սառնարան, համը կորում է, կարեւորը թարմ լինի: Մենք էլ քիչ քանակով բերում ենք, որ ոչ ժողովրդին վնաս լինի, ոչ՝ մեզ»:

Այս խնդրի մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասաց. «Ես չեմ պատկերացնում, որ հայ մարդը հացը կամ որեւէ ուտելիք ասֆալտի վրայից կգնի: Սա ամենակարեւորը ունի անվտանգության խնդիր, որի բացատրության կարիքը չկա. եթե չկա հոսող ջուր, չկա սանհանգույց, բայց մարդիկ սնունդ են վաճառում, կամ սնունդ պատրաստում»:

Armen PoghosyanԱսուլիսի մեկ այլ մասնակից էլ՝ գաստրոէներոլոգ Աննա Մարտիրոսյանն էլ ասաց, որ ամառվա սեզոնին թունավորումների հետ կապված շատ մեծ խնդիրներ ունենք: Նա նշեց, որ այս սեզոնի բարձր ջերմաստիճանը խոչընդոտում է մեր մարսողությանը, եւ եթե մենք օգտագործենք մթերք, որը լավ պատրաստված չէ եւ մանրէներով հագեցված է, խոսքը գնում է կաթնամթերքի մասին՝ հատկապես յոգուրտների, որը դրված է ոչ սառնարանային պայմաններում, վտանգը շատ մեծ է:  «Բացի ժամկետը, յոգուրտը ունի նաեւ պահպանման պայմաններ: Հավկիթը, որը նույնպես դրված է դրսում, անթույլատրելի է: Պետք է իմանալ, որ հավկիթը, կաթնամթերքը, մսամթերքը ոչ մի դեպքում չի կարելի գնել, եթե սառնարանում պահված չէ»,-ասաց բժշկուհին:

Թե ինչպես պետք է ճիշտ սնվել որպեսզի թունավորումներից զերծ մնալ՝ բժշկուհին նշեց, որ չի կարելի գարեջուր խմել, հետո պաղպաղակ ուտել, վրայից թութ ուտել եւ ասել՝ ես վատացա՝ սննդամթերքը թարմ չէր:

Ինչ վերաբերում է հատապտուղներին, մասնագետը նշեց, որ դրանք կարելի է ուտել միայն նորմալ եւ բավարար լվանալուց հետո՝ ճիճվակրությունից խուսափելու համար:

Այն հարցին, թե արդյուք մեր սննդամթերքը բավարար քանակով ֆոլաթթու չի պարունակում, որ ուզում են ալյուրը հարստացնել, Աննա Մարտիրոսյանը ասաց, որ զարմացել է այդ մտքից, քանի որ ֆոլաթթուն ամենից շատ պարունակվում է կանաչեղենի մեջ, եւ եթե հղի կանայք բավարար քանակի միրգ-բանջարեղեն ուտեն, ապա որեւէ խնդիր չեն ունենա: Բժշկուհին ավելացրեց, որ անընդհատ խոսվում է գերդոզավորված ֆոլաթթվի մասին՝ մոռանալով երկաթի մասին: «Կան անձիք, կան երեխաներ, որոնք ունեն որոշակի խնդիրներ, թե ժառանգական, թե ձեռքբերովի՝ հեմոսիդերոս, որի ժամանակ երկաթի ավելցուկը կարող է խնդիր առաջացնել: Երբ որ երկաթի ծավալը ավելի բարձր է լինում լյարդի որոշակի հիվանդությունների դեպքում երկաթի ավելցուկը կարող է առաջացնել լուրջ խնդիրներ»,-ասաց մասնագետը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930