Ֆուտբոլի «Եվրո- 2016» ընտրական մրցաշարում այսօր Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալում է Պորտուգալիայի ընտրանուն:
Խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլասերները ավանդույթի համաձայն Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ էին կազմակերպել դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ: Նրանց միացել էին նաեւ Արցախից հատուկ այդ խաղի համար Երեւան ժամանած ֆուտբոլասերները:
«Մենք միշտ էլ գալիս ենք Հայաստանի հավաքականին ոգեւորելու: Հայաստանն ու Արցախը մի երկիր են, մենք երազում ենք, որ մի օր էլ Արցախի ազգային հավաքականը մասնակցի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին, կամ՝ որպես մեկ երկիր մենք միասնական հավաքականով հաղթանակներ տանենք»,-ասացին նրանք:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանցի եւ արցախցի ֆուտբոլասերների լուսանկարները՝ «Առավոտի» եւ «Ֆոտոլուրի»
Ընենց եք գրել արցախցիները, ոնց որ այլազգիների մասին եք գրել: Ի վերջո կարա՞ք կողմնորոշվեք, դուք մի ազգ մի պետություն եք, թե տարբեր: Հոգնեցինք, էլի…
Գիտեք, մենք գրում ենք ապարանցիներ, արտաշատցիներ եւ այլն, ու դա էլի կարծես այլազգիների մասին չէ: