Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը լցված է թաթուլներով ու արմենչիկներով». «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը՝ Գյումրիում (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հունիս 13,2015 20:14

Gyumri_4 Gyumri_3 Gyumri_2 Gyumri_1 Gyumri Himnadir Xorhrdaran 4Այսօր Գյումրու Թատերական հրապարակում  տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որին մասնակցում էին քիչ թվով գյումրեցիներ, ընդ որում մասնակիցների մեծ մասը Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչներ էին:

Նշենք, որ  Ժիրայր Սեֆիլյանը եւս չէր եկել հանրահավաքին ու հավաքվածները «Հիմնադիր խորհրդարանի» մայրաքաղաքի ներկայացուցիչներից ճանաչում էին միայն Վարդան Հակոբյանին: Ոստիկաններն էլ շատ քիչ էին, ընդամենը  մի քանի  «հրեշտակներ» էին  հսկում  տարածքը:

Հավաքվածների փոքրաթիվ լինելուն անդրադարձավ նաեւ Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի»  պատասխանատու Արամ  Հակոբյանը: Վերջինս ասաց, որ  բամբասելով, հայհոյելով ոչինչ չես փոխի, պիտի դուրս գաս ու պայքարես: Նա անդրադարձավ տարբեր խնդիրների, երկրում տիրող անտերությանը, ցեխերի մեջ թաղված Գյումրիին: Նա  դժգոհեց, որ բոլոր ռեսուրսները  կենտրոնացրել են մայրաքաղաքում, որովհետեւ այնտեղ բնակվում է հանրապետության  բնակչության 2/3-ը, նրանցից վախենում են, իսկ գյումրեցիներին «ոչինչ տեղ չեն դնում»:

Բանախոսը  նեղվեց, որ անտերության է մատնված ամբողջ հյուսիսային տարածաշրջանը. Ամասիայի ու Աշոցքի ամբողջ շրջանները դատարկվել են, գյուղացիները վարկերի տակ են, կաթի փոշի են ներկրել Հայաստան, կաթ մթերողները գյուղացուց այլեւս կաթ չեն վերցնում, վերջիններս ստիպված թափում են: Ըստ Արամ Հակոբյանի՝ 4 միլիոնանոց երկրից մնացել է  ընդամենը 1,5 միլիոն մարդ: «Մի՞թե սա ցեղասպանություն չէ, ապազգային կառավարությունը մի՞թե չի իրականացնում ցեղասպանություն, ցեղասպանությունը ինչպե՞ս է լինում, էն ժամանակ թշնամին՝ թուրքերը, արեցին կոտորածը, հիմա մեր սեփական երկրում, մեր ձեռքերով  մենք ենք անում մեր կոտորածը: Բանտերը գոնե 50 տոկոսով լցված են անմեղ մարդկանցով, չի՞ կարելի  դրանց բոլորին ազատել, նրանց տեղը նստեցնել նրանց, որոնք ցեղասպանություն են իրականացնում 21-րդ դարում սեփական երկրում՝ Հայաստանում, ապազգային, ապիկար  իշխանությունները, ամեն ինչ մեղավորը նրանք են»:

Անուհետ նա անդրադարձավ կրթության ու մշակույթի ոլորտին՝ասելով, որ դպրոցը քանդվում է, մշակույթ չկա: «Ի՞նչ է կատարվում. երկիրը լցված է թաթուլներով ու արմենչիկներով, որեւէ լուրջ կրթական, մշակութային գործողություն չի կատարվում: Ռուսաստանում եթե մայիսեեւները, կիրկորովները կարող են ստադիոններ լցնել եւ համերգներ տալ, նրանցից ոչ մեկին ոչ մի քայլ մոտ չեն թողնում Մեծ թատրոնին, որովհետեւ Մեծ թատրոնը սրբության սրբոց է իրենց համար: Իսկ Հայաստանում մեզ համար ինչքան լյումպեն, սրիկա արվեստագետ կա, Օպերայի թատրոնը վերցրել, օգտագործում են: Սա է մեր դժբախտությունը, ժողովո՛ւրդ», ասաց Արամ  Հակոբյանը:

Մանրամասները՝  տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇՏԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930