Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբիշ, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց գորգի տերերից Էլման Մուխթարովին:
Մեր ըմբիշը նախավարժարնքներից մեկում վնասել էր աջ ձեռքի մատը եւ այսօր բոլոր գոտեմարտերը վարում էր վիրակապով: Չնայած մենք Ռոմանին սովոր ենք տեսնել միայն մեդալ վաստակած, սակայն նրա մրցելույթը հարեւան երկրի մայրաքաղաքում միանգամայն բավարար է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ