Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թոշակառուի գումարը հազիվ բավարարում է կոմունալ վարձերի եւ դեղերի

Հունիս 13,2015 18:42

Կարեն Չիլինգարյանը համոզված է, որ ոչ միայն հոսանքը թանկացնելու անհրաժեշտություն չկա, այլեւ՝ հնարավոր է իջեցնել սակագինը

 

«Ամբողջ կյանքում ես տնտեսում եմ, հիմա էլ որ թանկացնեն հոսանքը, պիտի ավելի խնայեմ»,-Aravot.am-ի՝ էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցության վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց Երեւանի բնակիչ Անուշիկ Բախշյանը:

65- ամյա կինն ապրում է թոռան եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող հարսի հետ: Նրա պատմելով՝ իր եւ հարսի թոշակը հազիվ հերիքում է կոմունալ վճարումների եւ երկուսի դեղերի համար: «10 տարվա դիաբետիկ հիվանդ եմ, շաբաթը մի անգամ 1 կգ գիլաս եմ առնում, ծախսերս որ ավելացնում եմ, նեղվում ենք, չենք կարողանում հասցնել, իսկ մսեղենը մոռացել եմ, թե երբ եմ առել: Կարտոֆիլը էժան է, դա եմ առնում, լոբին էժան է մեկ-մեկ լոբի եմ առնում, փլավ ենք եփում, ստից մտից ապրում ենք»,-ասաց տիկին Բաշխյանը՝ ավելացնելով, որ եթե հիմա 1 կլիլոգրամ լոլիկ է գնում, ապա էլէներգիայի թանկացումից հետո կգնի կես կիլոգամ, հետո նույնիսկ ընդհանրապես չի գնի:

katnamterqxanut«Չեմ ասում իրանց պես ռեստորաններում ուտենք՝ տանը ճաշ չեփենք, իմ ուզածն այն է, որ մեր գոյությունը կարողանանք պաշտպանել: Պետությունը պետք է մի քիչ էլ ժողովրդի համար մտածի, ոչ թե միայն իրենց գրպանների, իրենց փորի համար: Մեզ նման մարդկանց մասին պետք է մտածի, որ սենց չմղկտանք, որ մեր երեխեքը, ջահել ընտանիքները չբաժանվեն, հենա թոռս ամուսնացել է, վարձով են ապրում, երեխա են ունեցել, բայց չեն կարողանում պահել երեխային, հետո էլ ասում են՝ երեխա ունեցեք»,-նշեց տիկին Բախշյանը:

Սյուզաննա Գասպարյանն էլ, որը ե՛ւ անհատ ձեռներեց է, ե՛ւ սեփական խանութի վաճառողը, Aravot.am- հետ զրույցում ասաց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ժողովրդին շատ մեծ վնաս կտա. «Oրինակ, եթե թանկացավ ապրանքը՝ եկամուտը նվազելու է, քանի որ շահույթը պակասում է: Ես պետք է ավելի գումար վճարեմ հոսանքի համար, ծախսերս շատանալու են, իսկ եկամուտս՝ կնվազի: Ստացվում է, որ աշխատում ենք ուղղակի՝ օրվա հացի խնդիր լուծելու համար»:

Նա, ներկայացնելով իր օրինակը, ասաց, որ, եթե աշխատում ես առավոտից իրիկուն «ռոբոտի նման», երեխաներիդ ոչ մի հարցով չես կարողանում օգնել, դադարում ես լինել կին, ծնող, մայր. «Եթե վաղը, մյուս օր ինձ տան լավ առաջարկ եւ տարբերակ, որ ես կարողանամ լքել հայրենիքս՝ մեկ վարկյան չեմ աշխատի էստեղ, քանի որ արդեն 10 տարի է՝ ես իմ սեփական բիզնեսն ունեմ, աշխատում եմ, բայց չեմ կարողանում ինքս ինձ համար մի բան անել»,-նշեց Սյուզաննան՝ ավելացնելով, որ հոսանքի թանկացմանը զուգընթաց միանշանակ կթանկանա հացը եւ կաթնամթերքը, որը ամենաշատ վաճառվող ապրանքներից են:

Այսօր, «Պոսստ Սկրիպտում» մամուլի ակումբում«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ, նույն թեմայով խոսելիս, ասաց, որ թանկացումները կլինեն շղթայական ձեւով, քանի որ շատ արտադրություններ էլէներգիայով են աշխատում, ծառայությունները կթանկանան, դա էլ կավելացնի աղքատության տոկոսը: Նա նշեց, որ խայտառակ իրավիճակ է երկու տարվա ընթացքում երեք անգամ սակագինը բարձրացնելը, անընդունելի իրավիճակ է: «Եթե իրենց ասած նախնական թվով թանկացնեին, կստացվեր, որ երկու տարվա մեջ հարյուր տոկոսով թանկացնում են»,-ասաց պարոն Չիլինգարյանը:

Նա համեմատական անցկացնելով հարեւան Վրաստանի հետ՝ ասաց, որ այնտեղ դիֆերենցված սակագին մտցրեցին, որը սոցիալական հարց է լուծում: Պարոն Չիլինգարյանը ասաց, որ Վրաստանում ամենաբարձր սակագինը մեր սակագնից ցածր է:

Նա երեկ մասնակցել էր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ քննարկումներին, եւ այդ կապակցությամբ պատմեց. «ԱԺ-ում շատերը հարցնում էին, թե ի՞նչ իմաստ ունի քննարկումը, եթե արդեն կան հիմնավորումներ, հստակ հայտարարություններ: Տնտեսագետներ կան, որոնք ասում են, որ եթե նստենք, քննարկենք, կտեսնենք, որ ոչ միայն թանկացնելու անհրաժեշտություն չկա, այլեւ՝ հնարավոր է իջեցնել սակագինը»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930