Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանն անպատասխան չի թողնի Բունդեսթագի բանաձեւը. TASS

Հունիս 13,2015 17:23

Ադրբեջանի խորհրդարանը անպատասխան չի թողնի երեկ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» անունը կրող բանաձեւը: Այս մասին, ըստ TASS-ի, Եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու նպատակով Բաքու ժամանած ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հարցերով հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը:

«Մեր խորհրդարանականները Բունդեսթագի բանաձեւին, որը մենք համարում ենք հարձակում Ադրբեջանի վրա, պատասխան են պատրաստում: Մենք դեմ չենք մարդու իրավունքների պաշտպանության թեմայով երկխոսությանը եվրոպացի գործընկերների հետ, առավել եւս, որ մենք եւս ասելու բաներ ունենք, մասնավորապես Եվրոպայում իսլամաֆոբիայի մասին: Սակայն մենք դեմ ենք միակողմանի մոտեցմանը, դեմ ենք նրան, որ մեզ ներկայացնեն որպես վատ աշակերտների, որոնց պետք է սովորեցնել հարգել մարդու իրավունքները»:

Հավելենք, որ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձեւի առիթ դարձել են Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների եւ այլոց նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930