Մեղրիում այսօր առավոտյան Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջ շենքն այրվել է, բնակիչների գույքը վնասվել: Հրդեհի հետևանքով մահացել է 75-ամյա մի տատիկ:
«Հրդեհը շատ արագ բռնկվեց, և նրան փրկել չհաջողվեց», –Panorama.am-ին տեղեկացրեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը` ընդգծելով, որ այնքան ուժգին է եղել հրդեհը, որ հրդեհաշիջմանը մեծ թվով տեխնիկա է գործի դրվել:
Քաղաքապետի խոսքով, բնակելի շենքի հրդեհից այրվել է շենքի կողքին գտնվող մի սեփական տուն` ամբողջությամբ, իսկ մյուսը` մասնակի: Ընդհանուր առմամբ, 24 ընտանիք` 60 անձով, մնացել է անօթևան:
«Ժողովուրդը մի մարդու նման ոտի էր կանգնել. Շենքի մի մուտքից որոշակի գույք կարողացել ենք փրկել, իսկ մյուս մուտքից ընդհանրապես ոչ մի գույք չի փրկվել», -ներկայացրեց քաղաքապետը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այժմ անօթևան մնացած բնակիչներին տեղավորել են «սովետի ժամանակներից կանգուն մնացած» հյուրանոցում:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: