Կիրառելով իր ողջ վարչական լծակը՝ Թոքմաջյանը փորձել է պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններում իշխանություններին հատկացնել անզեն դիտորդի դերը
Պոլիտեխնիկի ռեկտորի ժ/պ Թոքմաջյանը (լուսանկարում-խմբ.) իր հետ բոլոր կատարվածը կապում է սեքս սկանդալի հետ. կարծես դա իր համար կատարյալ վահանն է, որով ինքը ծածկում ու կոծկում է իր ակնհայտ սխալները և բացթողումները: Ակնհայտ է մի բան, որ Թոքմաջյանին վարկաբեկեց ոչ այնքան բուն սեքս նամակագրությունը, որքան դրան նախորդած ու հաջորդած իր գործողությունները:
Այսպես, հայտնի է, որ Հ. Թոքմաջյանը ձախողեց միասնական Պոլիտեխնիկի ձևավորման գործընթացը, որի համար ինքը նշանակվելով Պոլիտեխնիկի ռեկտորի ժ/պ: Պոլիտեխնիկ գալուց ի վեր, Թոքմաջյանը հուրով ու թրով փորձում է հաստատել իր ղեկավարությունը, նա փորձեց ձևավորել մի իրավիճակ, որում ռեկտորության հարցում իր թեկնածությանը այլընտրանք չլիներ: Իրեն տրամադրված ողջ վարչական ուժի կիրառմամբ նա աշխատեց անել այնպես, որ ռեկտորի ընտրության ժամանակ Պոլիտեխնիկի 16 ձայնը՝ 8 դասախոս և 8 ուսանող, ինչը կառավարման խորհրդի ձայների կեսն է, բոլոր պարագաներում լինեն իրենը: Թոքմաջյանը կարողացավ դա անել մասամբ՝ դասախոսների կտրվածքով. Գիտության վաստակավոր գործիչների, ակադեմիկոսների, ամբիոնի վարիչների փոխարեն կառավարման խորհուրդ «ընտրվեցին» Պոլիտեխնիկի հետ գրեթե կապ չունեցող, բայց Թոքմաջյանին հաստատ ձայն տվող անձինք: Ի տարբերություն դրա, Պոլիտեխնիկի ուսանողությունը չենթարկվեց Թոքմաջյանի հալածանքներին և պահպանեց իր անկախ լինելու իրավունքը:
Այսպիսով` Թոքմաջյանը կառավարման խորհրդում փորձում էր ձևավորել մի իրավիճակ, երբ ինքը ունենալով ձայների կեսը, անկախ որևէ մեկի կամքից՝ կառավարության, նախարարի և այլն, կարողանում է դառնալ ռեկտոր: Այդ խնդրիրը ինքը չկարողացավ լուծել, քանի ուսանողական կազմը իր խամաճիկները չեն:
Կարդացեք նաև
Թոքմաջյանական «քարոզչամեքենան» փորձում է ներկայացնել, թե իբր ֆեյսբուքյան նամակագրության հետ կապված նախարարը ռեկտորի ընտրություններում Թոքմաջյանից վրեժխնդիր է լինում, ինչն իհարկե անլուրջ է, քանի որ հետաքննությունը ավարտված չէ: Դժվար չէ հասկանալ, որ Արմեն Աշոտյանի վերաբերմունքը Թոքմաջյանի հանդեպ պիտի լինի խիստ բացասական, քանի որ այդ անձնավորությանը անթաքույց կերպով փաստացի փորձում էր զրկել երկրի և ոլորտի ղեկավարությանը Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրությունների վրա ազդելու հնարավորությունից: «Ընկերս ա, ընկերս ա…» ասելով Թոքմաջյանը փորձել է չեզոքացնել Աշոտյանի լծակները:
Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ա. Խաչատրյան
«Առավոտ»- Պրոֆեսորի նամակը տպագրում ենք՝ առանց խմբագրական միջամտության, միայն՝ որոշակիորեն սրբագրված եւ վիրավորանքները հեռացրած: