Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո Ռոման Ամոյանը քառորդ եզրափակչում հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Ստեփան Մարյանյանին եւ պարտվեց: Եթե Մարյանյանը մտնի եզրափակիչ, Ռոմանը ամփոփիչ գոտեմարտերում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ