Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը փոխվել է, ուզում է ուղղվել. «Հայկական ժամանակ»

Հունիս 13,2015 11:42

«Արթուր Բաղդասարյանը վարկաբեկված քաղաքական գործիչ է, բան չունեմ ասելու, այսօր ամբողջ քաղաքական դաշտում գյալաջիներն են շատացել, բայց կա մի մարդ, որն ուզում է ազգին ձեռք մեկնել, միգուցե ներե՞նք»,- երեկ, անդրադառնալով ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի սկսած կոնսոլիդացիային, մեր զրույցում ասաց «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը՝ հիշեցնելով, որ Արթուր Բաղդասարյանը պատասխանատվություն է կրում նաեւ Մարտի 1-ի հայտնի դեպքերի համար: Նշենք, որ «Հայկանդուխտ» կուսակցությունը միացել է ՕԵԿ-ի նախաձեռնած կոնսոլիդացիային: «Իհարկե, անշուշտ, Արթուր Բաղդասարյանը պատասխանատվություն է կրում երկրի էս վիճակի համար: Ես էլ եմ կրում, էլ ուր մնաց Արթուր Բաղդասարյանը, ով ԱԺ նախագահ է եղել»,- հայտարարեց Ղազարյանը: Մեր հարցին, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ են համագործակցում նման մարդու հետ, Ղազարյանը պատասխանեց, որ համագործակցում են հայոց վերածննդի գաղափարի շուրջ, բացի այդ՝ հույս ունեն, որ Արթուր Բաղդասարյանը փոխվել է: «Մարդ է, որն ուզում է ուղղվի, հանցագործն էլ, որ հանցագործություն է անում, հետո փորձում է ուղղվել. ուղղիչ աշխատանքների գաղութ է գնում եւ այլն: Ես հիմա չեմ կարող ասել, որ Արթուր Բաղդասարյանը փոխվել է»,- նշեց նա: «Հայկանդուխտի» ղեկավարի խոսքով, ՕԵԿ-ի հետ ստեղծած կոնսոլիդացիայի նպատակները ու դրանց հասնելու միջոցները պարզ չեն, քննարկումներ չեն եղել ու թերի տեղեկացված են այդ կոնսոլիդացիայի մասին: «Ես դեռ վստահ չեմ, որ ժողովուրդը կգնա Արթուր Բաղդասարյանի հետեւից, ա՛յ, որ ես կանգնեմ հարթակին, ժողովուրդը փողոց դուրս կգա»,- հայտարարեց նա:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Պետք է ճշտել նրանից, թե իր գործարաններում ու մյուս կազմակերպություններում քանի ամիս ուշացումով է վճարում աշխատավարձը: Իր կուսակցության լիդերները ու նրանց բարեկամները հասցրեցին դառնալ գիտությունների թեկնածուներ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930