Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անզորությունից են հայհոյում. «Հրապարակ»

Հունիս 13,2015 11:20

Ինչ կուզեք՝ ասեք, բայց ես ոչ մի կերպ չեմ հասկանում մեր պատգամավորների, հատկապես իշխանականների «առյուծ կտրելը» Բիբինի, ՀԷՑ-ի ու հոսանքի թանկացման թեմայով։ Նախ, այնպիսի տպավորություն է, որ Բիբինի այդ գրությունը՝ հոսանքը թանկացնելու հայտը, վերջին ատյանի ճշմարտություն է, եւ դրա դեմ պայքարելու միակ ձեւը քննադատելը, հայհոյելը, անիծելն ու ծնկներին խփելն է մնացել։ Այն դեպքում, որ հայտը հաստատող-չհաստատողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է՝ իր նախագահով, որը, չգիտես ինչու, կատաղած ման է գալիս եւ հայհոյում ՀԷՑ-ի գլխավոր տնօրենին։ Եվ ոչ ոք չի ասում՝ սիրելիս, ինչո՞ւ ես զայրանում, մուրճն էլ է քո ձեռքը, մեխն էլ։ Չես ուզում թանկացնել, համարում ես, որ սխալ հայտ է ներկայացված։ Կարծում ես, որ ՀԷՑ-ի տնօրենն ու ղեկավարությունը վատ են աշխատել, սխալ հայտ են ներկայացրել, օգտվել են իրնց մենաշնորհային դիրքից՝ մերժիր։ Ո՞վ է ձեռքդ բռնել։ Սա ի՞նչ պահվածք է, ի վերջո։ Իշխող կուսակցությունն ու սակագին սահմանող ընկերությունը դարձել են անպտուղ միտինգ անողներ։ Շուկայում կանգնած վարունգ ծախողների կամ իրենց բակերում նստոտած պառավ կնիկների նման փնթփնթում են, հայհոյում, գոռգոռում՝ հանգստանում։ Սա ի՞նչ անզորության դրսեւորում է, թուլության բացահայտ արտահայտություն։

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուբար Ասլանյան says:

    Էստեղ են ասել՝ «Արտը խախուտ,մահանան՝ կարկուտ»:Կամ թե չէ ՝ ումը հայտնի չէ,թե ով է կանչում«բռնեցեք գողին»:էէէէէէէէ,ջանըմ:Ուղտին հարցրին ,-ինչու է վիզդ ծուռ,-ասաց,- իսկ որտեղս է ուղիղ…Թե սրանք մարդ կդառնան,ես էլ՝ Բեթհովեն(Բեթհովեն ջան ներողություն):Թրաշդ ըրե Ներսես աղպար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930