ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանի դրամական միջոցները, ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի՝ անցած տարվա վերջին կազմել են 36 մլն 400 հազար դրամ եւ 247 հազար դոլար: Պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 684 հազար դրամ: Սակայն առավել ուշագրավն այն է, որ դաշնակցական պատգամավորն անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 68 մլն դրամ:
Ի դեպ, Արմեն Բաբայանը այն պատգամավորներից է, որը խորհրդարանում երբեւէ աչքի չի ընկնում, ելույթներով հանդես չի գալիս եւ հարցեր չի բարձրաձայնում: Տարածված կարծիք կա, որ նա ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավորի մանդատ է ստացել իր ֆինանսական կարողությունների շնորհիվ»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: