Բաքվում մեկնարկած Եվրոպական 1-ին խաղերում այսօրվանից պայքարի մեջ ներգրավվեցին Հայաստանի ներկայացուցիչները:
Առաջինը մրցագորգ մտավ 59 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների մրցանակաիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը, որի մրցակիցը 1/8 եզրափակչում պորտուգալացի Ժոաու Կարվալյուն էր: Ու չնայած հայ մարզիկը գոտեմարտում էր աջ դաստակի վիրակապով (ըստ ամենայնի նա վնասվածք է ստացել), մրցակցին ոչ մի շանս չտվեց ու հաղթեց 6:0 «չոր» հաշվով:
Քառորդ եզրափակչում Ամոյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարիանյանն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև