Նրանք, ովքեր Հայաստանի էլեկտրական ցանցերի վատ աշխատանքը կապում են ռուսաստանյան մենեջմենթի առանձնահատկությունների հետ, չափազանցության մեջ են ընկնում: Հայաստանում կա, օրինակ, «Արմենալ» գործարանը (նախկին «Կանազը»), որտեղ մենեջմենթը նույնպես Ռուսաստանից է, եւ որը, սակայն, աշխատում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով: Մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ ցանկացած եվրոպական մենեջմենթ լավն է: 2000-ականների առաջին կեսին հունական OTE ընկերությունը, որը մենաշնորհային իրավունքներով տիրապետում էր մեր երկրի հեռահաղորդակցությանը, նույնքան անարդյունավետ սեփականատեր էր, որքան ՀԷՑ-ը, եւ նույնքան անորակ ծառայություններ էր մատուցում:
ԿՁժ-ն նույնպես հայտարարում էր, որ ինչ-որ ներդրումներ է անում, բայց դրանցից մենք՝ սպառողներս, չէինք օգտվում: Այն ժամանակ նույնպես ասվում էր, որ եթե հանկարծ ծառայությունների գներն իջնեն՝ վերջ, «ԱրմենՏելը» կկործանվի, եւ մենք ընդհանրապես կզրկվենք կապից: Բայց հենց որ շուկա մտան կապի այլ օպերատորներ, պարզվեց, որ կապը կարող է լինել ե՛ւ էժան, ե՛ւ որակյալ, եւ երեք օպերատորներից ոչ մեկը չի սնանկանում:
Պարզ է, որ էլցանցը բնական մենաշնորհ է, եւ ստիպել այդ կազմակերպությանը, որ նա լավ աշխատի, բավականին դժվար է: Ասածս այն է, որ սեփական ֆինանսական խնդիրները լուծելու համար սպառողների գրպանին «դիմելը» բոլոր վատ մենեջերների բնավորությունն է՝ անկախ ազգային պատկանելությունից: Իսկ ահա արհամարհական վերաբերմունքը այլ երկրի քաղաքացիների եւ խորհրդարանի նկատմամբ, սեփական սխալներն ընդունելու փոխարեն՝ սպառնալիքներ հնչեցնելը պայմանավորված են ոչ թե ազգային գործոնով, այլ այն հանգամանքով, որ ՀԷՑ-ը պատկանում է այն երկրին, որի վերնախավը մեզ՝ հայաստանցիներիս, ընկալում է որպես իրենց հպատակների, երկրորդ կարգի մարդկանց, որոնք միեւնույն է՝ ոչ մի տեղ «չեն փախչի», ու որոնց հետ կարելի է անել ցանկացած բան:
Պետք է ասել, որ մենք դրա առիթը բազմիցս տվել ենք եւ շարունակում ենք տալ, եւ մեր այդ «ծռված մեջքն» է, որ հնարավորություն է տալիս ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինին չմասնակցել իր ընկերության կողմից առաջացած խնդիրների քննարկմանը: Ակնհայտ է, որ նրա հիմնարկը լիցենզիայից զրկելը պետք է քաղաքական որոշում լինի, ինչին մեր իշխանությունները չեն գնա:
Կարդացեք նաև
Բայց այստեղ կա եւս մի հանգամանք. կոռուպցիան, անվերահսկելի ծախսերը, «կորած» ներդրումները ստեղծում են այնպիսի մթնոլորտ, որը միանգամայն ձեռնտու է մեր պետական չինովնիկներին: Առանց այդ պաշտոնյաների անմիջական մասնակցության ՀԷՑ-ը չէր «հաջողացնի» այդքան անարդյունավետ աշխատել: Այնպես որ՝ «ուտելու» գործընթացն իրականացվում է համատեղ եւ դարձյալ ամենեւին պայմանավորված չէ ազգային պատկանելությամբ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Orange-շահ չի արել ինչ մտել է Հայկական շուկայ, Telecommunication-ի պարագային, սկզբնական քափիթալ ներդրումները բարձր են եւ այդ գումարները վերադարձնելու համար պէտք են 7-10 տարի։ Այս գծով Armentel եւ Vivacell ունին առաւելութիւն Orange ի նկատմամբ։
ՀԷՑ ը կը պատկանի Utilities ոլորտին ուր եւս սկզբնական եւ անփոփոխ (fixed costs) ծախսերը բարձր են եւ փոփոխական ծախսերը (variable costs) քիչ: Հետեւաբար անհասկնալի է Էլցանցի ոչ-շահաբեր գործունէութիւնը յատկապէս ոլորտի monopoly դրութիւնը նկատի ունենալով։
Ձեր հօդուածից հասկցայ որ առաջարկում էք այս ոլորտը դարձնել oligopoly ուր մրցակցութիւն կը տիրէ։
Ռուսական մենեջմենթի արդյունավետությունը հստակ երևում է մի քանի պարզ թվերի համադրությամբ․
Ռուսաստանը տիրում է համաշխարհային սևահողերի 40% -ին, էներգակիրների 20-ից 30%-ին, օգտակար հանածոների 15-ից 20%-ին, և, վերջապես՝ երկրագնդի ցամաքի 1/6-րդին: Սակայն համաշխառհային տնտեսության մեջ Ռուսաստանի լուման 1,8-ից 2,0%-ն է ընդամենը:
Թվերն ամեն ինչ ասում են:
Որ ամեն ինչ դրան էր գնալու, շատ խելք պետք չեր հասկանալու համար այն ժամանակ երբ Հեց – ն ու Տեց – ը ծախում էին օտարին: (Հիմա էլ Որոտանը տվեցին զուռնա դհոլով!) Այդ ժամանակ դրսի մամուլը ապշած էր հայ-ռուսական անօրինակ գործարքներից՝ “գույք պարտքի դիմաց” սխեմայով: Իսկ թե ինչքան եւ ինչ եղանակով են գռփել, դժվար չի հասկանալ եթե թվերը բացահայտվեն ու վերլուծվեն մասնագետների կողմից: Հարկավոր են՝ 1.Արտադրողներից գնված էներգիան եւ սակագները, 2. Վաճառքն ու սակագները, 3. Կատարված ծախսերն ու վճարումները: Վ. Այվազյանը հայտարարում է թե ստիպված են եղել 60 դրամով էներգիա գնել ու վաճառել 40 – ով! Եղբայր ով կհավատա այդ ֆանտաստիկ թվանկարչությանը? Հլա թող գնան պարզեն թե այդ որ արտադրողի մոտ է 60 դրամի գին գոյանում? Կամ որ տնտեսավարողը կարող է նույն ապրանքի համար նման անհեթեթ գներ վճարել՝ մի դեպքում 2-3 դրամ (սեւանի կասկադ) մյուսում 50-60 ! Դա շատ պարզ ասում է որ կոլեկտիվ թալան է կատարվել (էժանով առածը պակաս են ցույց տալիս, տարբերությունը վերագրում են թանկով առածին եւ ուզածների չափ գումար աշխատում): Շատ հետաքրքիր կլինի պարզել, արդյոք էներգիայի էքսպորտն է շատ եղել թե իմպորտը? Եթե հզորությունները (ընդունելի գներով) չէր բավարարում, ապա ինչու էր էքսպորտ պլանավորվում ? Վերջինս խիստ կասկածելի է, որովհետեւ նույնիսկ այն ժամանակ երբ հսկա գործարաններ էին աշխատում էին, հայաստանը էներգիայի ավելցուկ ուներ, որն արտահանում էր: Հիմա ոնց եղավ որ կիսադատարկ երկրի էներգետիկ ծախսերը չեն ծածկվում ու ստիպված թանկով էներգիա են առնում որպիսզի էժանով տան “սիրելի ժողովրդին” ! Հե՜ հե՜յ (ողորմի Ֆրունզիկ Մկրտչյանին!)