Լուսանկարում hունիսի 1-ին մեծ շուքով վերաբացված «Հայաստան» կինոթատրոնն է: Խորհրդային տարիներին կառուցված շինությունը, սակայն, հիմնանորոգումից հետո էլ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար լիովին մատչելի չէ:
Եվ եթե մուտքի մոտ կառուցված ոչ հարմարավետ թեքահարթակը տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ կարող են ինչ-որ մեկի օգնությամբ հաղթահարել, ապա արդեն ներսում՝ նկուղային հարկում կառուցված սանհանգույցից օգտվելու համար անհրաժեշտ ոչ մի պայման չկա: Նշենք նաեւ, որ այսպիսով խախտվում են նաեւ «Հայաստանում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքի» դրույթները:
Լուսանկարը՝ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
12.06.2015