Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ո՞վ, ի՞նչ վեճ, մենք վիճե՞լ ենք». Վարդան Այվազյանը՝ Գագիկ Խաչատրյանին

Հունիս 13,2015 15:30

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն օրերս ԱԺ-ում բավականին թեժ վեճի բռնվեցին: Գագիկ Խաչատրյանին վրդովեցրեց այն, որ Այվազյանը սկսեց խորանալ իրենց արտաբյուջետային միջոցների մեջ ու հարցուփորձ անել: «Ինչքան պետք ա՝ խորացեք, վախենալու բան չունենք»,- ձայնը բարձրացրեց Խաչատրյանը:

Այվազյանն էլ, թե՝ ինձ ձեր արտաբյուջեն ի՞նչ՝ ոչ տաք, ոչ սառը: Վեճից հետո Այվազյանը սպասում էր նախարարին դրսում՝ բացատրություններ տալու: «Առավոտը» ավելի ուշ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ բարիշեցի՞ք, ինչո՞վ ավարտվեց ձեր վեճը: Նա պատասխանեց. «Ո՞վ, ի՞նչ վեճ: Մենք վիճե՞լ ենք: Ի՞նչ անեմ, իմ գործընկերն է: Ինքը պարզապես ներկայացրեց, որ այդտեղ ավելի լայնածավալ քննարկման խնդիր կա արտաբյուջեների հետ կապված: Բյուջետային համակարգի մասին օրենք կա»:

«Առավոտ» օրաթերթ
12.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930