Բաքվի Օլիմպիական մարզասրահում կայացավ Եվրոպական 1-ին խաղերի բացման արարողությունը:
Մինչ հարեւան հանրապետության քաղաքական ու մարզական ղեկավարները Եվրոպային փորձում են համոզել իրենց խաղաղասիրական տրամադրությունների մասին, Հայաստանի յոթ հոգանոց խումբը մեր Եռագույնի դրոշակակիր, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ղեկավարությամբ շքերթն անցավ հանդիսականների սուլոցների ուղեկցությամբ, «Ադրբեջան» վանկարկումներով:
Հետաքրքիր է նաեւ այն, որ արարողության գեղարվեստական բաժնում հնչեց նաեւ հայկական երաժշտություն՝ «Վարդ սիրեցի՝ փուշ դառավ» հանրահայտ երգի մեղեդին, որը ադրբեջանցիները ներկայացնում են որպես իրենց մշակույթ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ