Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ՝ իրեն առանձին խուց տեղափոխելու պահանջով։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շ. Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
«Հունիսի 8-ից, հայրս քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։ Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչև ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Այսօր՝ ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով և հորս դիմումի համաձայն, տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց։ Հայրս կշարունակի իր հացադուլը մինչև իր պահանջի կատարումը»,- գրել է Շահեն Հարությունյանը: